Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Նուռը եւ մարդու առողջությունը

Նուռը եւ մարդու առողջությունը

Նռան բուժական եւ օգտակար հատկանիշների մասին հիշատակումներ կարելի է հանդիպել դեռեւս Հիպոկրատի աշխատությունների մեջ, որտեղ նշվում է, որ օրինակ` նռան կեղեւը դիզենտերիայի կամ վերքերի բուժման համար շատ արդյունավետ միջոց է:

 

Բացի այդ, նշվում է, որ ստամոքսի ցավերի ժամանակ (իհարկե, ցավի պատճառը պարզելու համար առաջին հերթին պետք է դիմել բժշկի) բավականին արագ օգնել է: Ավելի հնագույն ժամանակներում նռան ծառը հանդիսացել է հակաճիճվային հաջող միջոց: Իսկ ահա Ավիցենան իր աշխատություններում նռան միջոցով բուժման 150 եղանակ է առաջարկում: Նա գրում է, որ նուռը կարելի է համարել օրգանիզմը մաքրելու հիանալի հատկությամբ օժտված բույս: Այն ժամանակ նաեւ գտնում էին, որ նռան հյութը շատ լավ օգնում է սեռական անկարողության դեպքում:

 

Դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ տեղի ունեցող հորմոնալ շեղումները բավականին թեթեւանում են նռան տրորած կեղեւների ու կորիզների միջոցով:

 

Օրինակ` թութքի բուժման ժամանակ եւս, ժողովրդական բժշկության մեջ ընդունված է օգտագործել նռան հյութ: Իսկ նռան հյութը որակյալ մեղրի հետ խառնելուց հետո կարելի է նաեւ օգտագործել քթի պոլիպների համար: Իսկ հիմա ընդհանրապես բժշկության մեջ խորհուրդ է տրվում օգտագործել նռան հյութ, եթե մարդը մրսած է, դիմադրողականությունը ցածր է, սակավարյունություն կամ աթերոսկլերոզ ունի: Նռան պտղի կեղեւը շատ օգտակար է ճիճուներ վերացնելու կամ կոլիտների դեպքում: Նռան հյութը լրացնում է օրգանիզմի վիտամինային պաշարը, բարձրացնում է ախորժակը, իջեցնում է արյան ճնշումը, նորմալացնում` մարսողությունը: Իսկ ըստ գիտական որոշ տվյալների, նռան հյութի կանոնավոր օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը:

 

Նռան թարմ հյութը եւ պտուղները շատ լավ է օգտագործել հազի ու մրսածության, անգինայի եւ տոնզիլիտի, ստոմատիտի, անեմիայի, աթերոսկլերոզի աղեստամոքսային տրակտի շատ հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ` հակաբիոտիկներով շատ երկար ժամանակ բուժվելուց հետո:

 

Նռան կեղեւը, որպես արտաքին գործածության միջոց, շատ լավ է վերքերի ու վնասվածքների ժամանակ: Պետք է հիշել, որ նռան հյութի օգտագործման ժամանակ մի քիչ կարելի է զգուշանալ, քանի որ նուռը շատ թթու է պարունակում, իսկ այն կարող է քայքայել ատամների էմալն ու գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութը խառնել եռացրած-սառեցրած ջրին՝ 1:1 հարաբերությամբ, ինչն, ի դեպ, նրա սննդային ու բուժական որակները չի վատացնում կամ որակազրկում:

 

Երեխաների համար թուրմերն ու եփուկները խորհուրդ է տրվում պատրաստել հետեւյալ չափաբաժնով, դեռ 1 տարեկանը չլրացած երեխաներին խորհուրդ է տրվում տալ մինչեւ 1 թեյի գդալ, 1-3 տարեկան երեխաներին` 1 թեյի գդալ, 3-6 տարեկաններին` 1 աղանդերային գդալ, 6-10 տարեկաններին` 1 ճաշի գդալ, 10 տարեկան եւ բարձրերին` 2 ճաշի գդալ:

 

Դիմադրողականությունը բարձրացնող հիանալի միջոց կարելի է պատրաստել, որի համար անհրաժեշտ է վերցնել 2-ական կիլոգրամ բազուկ եւ գազար, 1-ական կիլոգրամ նուռ եւ կիտրոն ու 1,5 կիլոգրամ որակյալ մեղր: Կիտրոններն ազատեք կորիզներից եւ հենց կեղեւով հյութաքամիչի օգնությամբ ստացեք հյութ: Նուռը եւս նույն կերպ, առանց կեղեւն ու միջնապատերը հանելու, հյութաքամեք: Առանձին քամեք գազարի ու բազուկի հյութը, այս բոլոր հյութերին խառնեք որակյալ մեղրը, լցրեք ապակյա տարայի մեջ ու պահեք սառնարանում: Այս խառնուրդից կարելի է ընդունել գիշերը 1 սուրճի գավաթի չափով 1 ամիս շարունակ: Հետո պետք է 2 շաբաթ ընդմիջում տալ ու նորից շարունակել:

 

Պետք է նաեւ հիշել, որ նուռը կարող է փորկապություն առաջացնել: Պետք է այն զգույշ օգտագործել:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.11.2013

Հարգելի Աշխեն, բարև Ձեզ, ի պատասխան Ձեր հարցին բերում ենք մեջբերում նռանը վերաբերող ռուսերեն հոդվածից և հոդվածի ամբողջական հղումը.

Кожура спелого граната содержит вещества, имеющие глистогонный эффект. Также высушенная и заваренная кожура способствует стабильной работе кишечника, заваренную шкурку граната пьют при не очень тяжелых формах поноса. Однако отвар кожицы граната или перепонок надо пить очень аккуратно, рекомендованными врачом порциями! При передозировке вам грозит тошнота, головокружение, даже может повыситься давление.

http://shkolazhizni.ru/archive/0/n-61282/

Ashxen

18.11.2013

Barev Dzez. Es uzum em imanal, ardyoq nran kexevi turm@ xmelis vnas che ayl organnerin, nkati unem hetevyal@, ete chnshman bardzranalu xndir ka. Shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ